11:40 , 15 ապրիլ, 2018Tert.am-ը գրում է.
Ապրիլի 14-ի լույս 15-ի գիշերը Ֆրանսիայի հրապարակում ԱԺ «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանի նախաձեռնած բողոքի ակցիայի մասնակիցները գիշերել են հրապարակում։ Երևանի ավագանու «Ելք» խմբակցության անդամ Արայիկ Հարությունյանի խոսքով՝ հրապարակում գիշերել է մոտ 250 մարդ: Նրանց խոսքով՝ ժամը 12.00-ից հետո խաղաղ է անցել, որևէ միջադեպ չի գրանցվել:
Նախկին նախագահ Սերժ Սարգսյանի վարչապետության դեմ պայքարի մասնակիցները Ֆրանսիայի հրապարակում Tert.am–ի հետ զրույցում ասացին, որ գիշերը ցուրտ է եղել, սակայն դա իրենց չի խանգարի պայքարը շարունակելու համար:
Հրապարակը շարունակում է շրջապատված մնալ նստարաններով, աղբամաններով, որոնք այդտեղ են բերվել հարակից փողոցներից։ Ցուցարարները նաև բերել են վառարան, խմելու ջուր, սնունդ։ Այս պահին Ֆրանսիայի հրապարակը շարունակում է փակ մնալ երթևեկության համար։
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

