ԱՄՆ-ում կանանց համար «անվտանգության թևնոց» են ստեղծել


20:45 , 14 ապրիլ, 2018

Բիրմինգհեմում Ալաբամայի համալսարանի մասնագետները կանանց համար «անվտանգության թևնոց» են ստեղծել, որը հարձակման ժամանակ կպաշտպանի նրանց։ Սարքավորումը նախապես կարողանում է «հասկանալ», որ իրեն կրողը վտանգի մեջ է։

Մասնավորապես՝ թևնոցի հաղորդիչները վերլուծում են տարածության մեջ մարդու մարմնի դիրքը, ջերմատիճանն ու ճնշումը։ Բացի այդ՝ սարքավորումը կարողանում է տարբերել սովորական շարժումներն ինքնաբուխ և կտրուկ շարժումներից։

Եթե սարքավորումը սպառնալիք է հայտնաբերում, այն Bluetooth-ի միջոցով անհապաղ սմարթֆոնին է միանում և արտակարգ ծառայություն հաղորդագրություն ուղարկում։ Թևնոցը նաև բարձր ձայնային ազդանշան է արձակում, որը պետք է գրավի շրջապատի ուշադրությունը և վախեցնի հանցագործին։