Ռուսաստանը ՀԱՊԿ-ի Մշտական խորհրդի արտահերթ նիստ է հրավիրել


15:50 , 14 ապրիլ, 2018

Tert.am-ը գրում է.

Ռուսաստանն ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի ու Ֆրանսիայի կողմից Սիրիայի հրթիռակոծությունից հետո Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) Մշտական խորհրդի արտահերթ նիստ է հրավիրել, հայտնում է vz.ru-ն։


Մշտական խորհուրդը հավաքվում է անդամ երկրների դեսպանների մակարդակով։ Նիստին կմասնակցի նաև կազմակերպության գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովը։


ՀԱՊԿ անդամներ են Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղզստանը, Ռուսաստանն ու Տաջիկստանը։


Հիշեցնենք, որ ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ուղերձով դիմել է ժողովրդին՝ հայտարարելով Սիրիային ռազմական հարված հասցնելու որոշման մասին:

Ամբողջական հոդվածը կարցող եք կարդալ այստեղ