Սիրիայում հարցում կրկին ապացուցվում է «Ուժեղի մոտ միշտ էլ թույլն է մեղավոր» ասացվածքի արդիականությունը


13:10 , 14 ապրիլ, 2018

ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի և Ֆրանսիայի ԶՈւ-ի համատեղ հարվածից հետո մնացած շահագրգիռ կողմերի ղեկավարների ելույթները և դատապարտող արտահայտությունները, եթե տեղափոխենք բակային, փողոցային իրավիճակը, ապա նման է այն բանին, որ փողոցային կռվի ժամանակ թաղի ֆիզիկապես ուժեղն ամենաթույլին մի լավ քոթակելուց հետո ասում է՝ լավ եմ արել, իսկ մնացած քիչ թե շատ թպրտացողները սեփական դիմակները չպատռելու համար կռվի էպիկենտոնից հեռու՝ իրենց տանը կամ մեկ այլ տեղ, ասում են. «Ղալաթ ես արել, չե՞ս ամաչում, բա կարելի՞ էր, բա դա անելու բա՞ն էր, հլը տես՝ քեզ ինչ ենք անելու։ Տղա էիր, մեզ խփեիր»։

Ցավոք, բայց կրկին ապացուցվում է հայկական «Ուժեղի մոտ միշտ էլ թույլն է մեղավոր» ասացվածքի արդիականությունը, իսկ մնացածն ուղղակի պոպուլիստական, ոչ մի արժեք չներկայացնող արտահայտություններ ու խոսքեր են։

Հ․Գ․ Արևմտյան կոալիցիայի այս գործողությունից հետո ևս մեկ անգամ հաստատվում է այն միտքը, որ հայ ժողովրդին, հայկական պետականությունը, Հայաստանի ազգային անվտանգությունը պաշտպանող միակ և իրական երաշխավորը Հայաստանի Հանարապետությունն է՝ իր Զինված ուժերով և իր հնարավորություններով։