Ով հասցրեց, խփեց Սիրիային, բայց հենց ԱՄՆ-ն հարվածեց, բոլորը դարձան հրեշտակ


10:39 , 14 ապրիլ, 2018
Ասադը խփեց իր երկրին, Ասադին ընդդիմադիր ուժերը՝ հիմնականում իսլամիստ ծայրահեղականները, նույնպես խփեցին Սիրիային։ Հետո ռուսները հզոր ձևով հողին հավասարեցրին Սիրիայի մի մասը, այդ թվում՝ և որոշ բնակավայրեր իրենց խաղաղ բնակիչներով հանդերձ։ Ավել ուշ թուրքերը մտան, թալանեցին ու ավերեցին էդ երկիրը, բայց հենց Ամերիկան խփեց, բոլորը դարձան հրեշտակ, իսկ ԱՄՆ-ն՝ բոբո։ Իրականում ցավալի է այն, ինչ կատարվեց և կատարվում է Սիրիայում։ Այն Հայաստանի եզակի բարեկամ երկրներից էր։