19:03 , 13 ապրիլ, 2018IQOS-ը, այս դեպքում՝ հենց բառն ինքնին առանց ծուխ ու կրակի տարածվում է աշխարհով մեկ և արդեն իսկ հասցրել է սիրվել հայ սպառողների կողմից։ Ինչպես հայտնի է, մենք ծխողների մեծ քանակություն ունեցող երկրների շարքում ենք, հետևաբար IQOS-ն այստեղ սպասված առաջարկ էր հատկապես այն մարդկանց համար, ովքեր հետևողական են սեփական և մերձավորների առողջությանը: Սարքն օգտագործողներն արդեն իսկ համոզվում են, որ IQOS-ը հարմարավետ է, արդարացնում է սպասելիքները և բացի այդ՝ նաև շատ ոճային է։
Վերջին դրվագը ևս արժանացել է ուշադրության ոչ միայն տարբեր երկրների սպառողների, այլ նաև մասնագիտական շրջանակներում։ Իզուր չէ, որ մի քանի ամիս առաջ IQOS-ը ստացավ համաշխարհային հեղինակավոր GOOD DESIGN® մրցանակը՝ իր առաջատար տեխնոլոգիայի, նրբագեղ ու հաճախորդակենտրոն դիզայնի համար։ Այս ամենամյա մրցանակաբաշխությունը հիմնադրվել է 1950 թվականին, և մրցանակներ է շնորհում աշխարհի ամենանորարար արդյունաբերական, ապրանքային ու գրաֆիկական դիզայնի առաջատարներին։

Մրցանակը կարևոր է, որովհետև «Ֆիլիպ Մորիս» ընկերությունն ուշադիր է ոչ միայն իր սպառողի առողջության ու հարմարավետության նկատմամբ, այլ նաև ցանկանում է ակնահաճո արտադրանք առաջարկել, ինչը չի վրիպել մասնագետների աչքից և բարձր է գնահատվել։
Հիշեցնենք, որ IQOS-ը «Ֆիլիպ Մորիս» ընկերության բացառիկ արտադրանքն է, որն ունի մարդու առողջության վրա ծխախոտի ազդեցությունը նվազագույնի հասցնելու պոտենցիալ։ Եզակի տեխնոլոգիայի շնորհիվ ծխախոտի գլանակը՝ սթիքը, ոչ թե այրվում է, այլ տաքացվում՝ չարտանետելով ծուխ և սրա շնորհիվ ծխախոտը դարձնում է ավելի քիչ վնասակար, դե իսկ սարքի հետաքրքիր ու հարմարավետ դիզայնն ամբողջացնում է IQOS-ի դրական որակները։

Հաճելի ու նորաձև․ այս ամենի շնորհիվ IQOS-ն արագ տարածվում է «ծխող երկրներում»՝ մոտեցնելով մեզ առանց ծխի ապագային։