Հայաստանի Հանրապետության Նախագահի պաշտոնում ընտրվելու առիթով Արմեն Սարգսյանին շնորհավորական ուղերձ է հղել ԵԱՀԿ Գլխավոր քարտուղար Թոմաս Գրեմինգերը, այս մասին տեղեկացնում է ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունը։
Ուղերձում ասված է. «Ձեզ եմ հղում իմ ամենաջերմ շնորհավորանքները Հայաստանի Հանրապետության Նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ և հաջողություն մաղթում Ձեր բոլոր նախաձեռնություններում:
Թույլ տվեք օգտվել այս հնարավորությունից, և իմ երախտագիտությունը հայտնել Ձեր երկրի հետ լայնամասշտաբ և երկարատև համագործակցության համար: Թեեւ, մենք ափսոսում ենք, որ ԵԱՀԿ երևանյան գրասենյակը 2017 թվականին փակվեց, այնուամենայնիվ, ուրախ ենք նշել, որ և՛ Հայաստանի, և՛ ԵԱՀԿ կողմից մեծ հետաքրքրություն կա շարունակելու համագործակցությունը, որին մենք ակտիվորեն արձագանքում ենք՝ սերտ համագործակցելով ԵԱՀԿ-ում Հայաստանի պատվիրակության և Ձեր արտաքին գործերի նախարարության հետ: