Հիմնականում մանկությունը Երևանում չանցկացրածներն ընտրեցին այսօրվա քաղաքապետին


13:00 , 6 մայիս, 2013

Երևանը միգրանտների քաղաք է: Երևանցի, եկվոր, յոթ-պորտ երևանցի, «գեղցի», քաղքենի և այլ սուտ հասկացությունների ծուղակը չընկնելու համար տվեցի այս ձևակերպումը: ՀՀԿ-ի աշխարհագրորեն ստացած ձայների քանակը մասնակիորեն հիմնավորում է պնդումս, մնաց դիտորդներն ասեն, թե ինչպիսին էր ընտրողների հիմնական տարիքը: