Քրդաբնակ Աֆրին քաղաքում ավագանի են ընտրել մարդկանց, ովքեր մասնակցել են քաղաքի թալանին


10:37 , 13 ապրիլ, 2018
Թուրքական զինուժի և թուրքական ուժերի աջակցությունը վայելող ուժերի վերահսկողության տակ գնտվող սիրիական քրդաբնակ Աֆրին քաղաքում ընտրվել է ժամանակավոր կառվարման խորհուրդ: Խորհուրդը բաղկացած է 20 հոգուց (ավագանիներ)` 11 քուրդ, 8 արաբ և 1 թուրքմեն: Ըստ թուրքական աղբյուրի՝ խորհուրդը շնորհակալություն է հայտնել Թուրքիային Աֆրինը պաշտպանության տակ վերցնելու համար:
Ըստ քրդական աղբյուրների՝ Աֆրինի խորհրդի անդամները Աֆրինի բնակիչներ չեն, ավելին՝ նրանք մասնակցել են Աֆրինի թալանին և մարդկանց տեղահանությանը:
Աֆրինից հեռացել է 137 000 խաղաղ բնակիչ, ովքեր հանգրվանել է Թել Ռիֆատում, որտեղ նրանց ապրելու պայմանները աննկարագրելի վատթար վիճակում են, անգամ գիշերում են բաց երկնքի տակ: Աֆրինում, ըստ քրդական աղբյուրների, մնացել է 50 000 բնակիչ, իսկ ըստ միջազգային կառույցների՝ 70 000: