«Ժողովուրդ». Վիգեն Սարգսյանը պատերազմ է հայտարարել մատակարարներին ու ընկերություններին` նրանց մեջ տեսնելով բացառապես օրինախախտների


09:00 , 13 ապրիլ, 2018

«ՀՀ պաշտպանության նախարարության և այդ գերատեսչությանն ինչ-որ ապրանքներ մատակարարող ընկերությունների միջև բախումները շարունակվում են: ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանն իր նշանակվելու օրվանից պատերազմ է հայտարարել անխտիր բոլորին՝ ընկերությունների ու մատակարարների մեջ տեսնելով բացառապես օրինախախտների: Նկատենք, որ հաճախ ՊՆ-ի կողմից թիրախավորվում են իրապես պրոֆեսիոնալ ընկերություններ:


«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ ՊՆ-ին զինվորականների ներքնաշորեր մատակարարող «Գևգրուպ» ՍՊԸ-ն դիմել է դատարան՝ ակնկալելով, որ կվերականգնվի մրցութային հանձնաժողովի կողմից մերժված մրցույթում շահելու իր իրավունքը (ըստ հանձնաժողովի պատճառաբանության` մերժումը եղել է մրցութային հանձնաժողովի քարտուղարի սխալի պատճառով):


Ուշագրավն այն է, որ բողոքարկման խորհուրդը ևս մերժել է ՍՊԸ-ի բողոքը՝ առանց հիմնավորման, և փաստեր կան, որ մերժման համար եղել է կոնկրետ միջնորդություն:

ՍՊԸ-ի տնօրինության հույսը մնացել է դատարանի որոշումը»,-գրում է թերթը: