Քաղաքական ուժերը բավականին ծանր են տանելու այս պարտությունները


12:50 , 6 մայիս, 2013

Քանի որ Հանրապետական կուսակցությունից բացի մյուս ուժերը քաղաքականացրեցին ավագանու ընտրությունները, հետևաբար, նաև այս պարտությունները նրանց համար քաղաքական պարտություններ են և, իմ կարծիքով, քաղաքական այս ուժերը բավականին ծանր են տանելու այս քաղաքական պարտությունները, ու բավականին ժամանակ է պետք, որպեսզի կարողանան ուշքի գալ: