«Հայհոյող տղան եկավ Թիվի, ներողություն խնդրեց». Նազենի Հովհաննիսյան


18:21 , 12 ապրիլ, 2018
Նախ՝ խորին շնորհակալությունս բոլորին՝ անտարբեր չլինելու և օգնություն առաջարկելու համար։ 
Armenia TV-ի մեր աշխատակիցներին ու անվտանգությանը՝ ԱՌԱՆՁՆԱՀԱՏՈՒԿ շնորհակալություն։ Արդարության համար պիտի նշեմ, որ հայհոյող տղան եկավ Թիվի, ներողություն խնդրեց՝ պատճառաբանելով, որ շատ խմած է եղել ու չի գիտակցել արարքը։ 
Ուրախ եմ, որ արիություն է ունեցել սխալն ու գռեհիկ արարքը հրապարակավ ընդունելու և ներողություն խնդրելու։ 
Վստահ եմ, որ այս եղելության հրապարակայնացումը գոնե մի քիչ կփոխի մեր հասարակության մեջ արմատացած վատ սովորություններն ու ավելի քաղաքակիրթ դաշտ կբերի բոլորիս։