12:35 , 6 մայիս, 2013
Չգիտեմ՝ ե՞ս եմ մեծացել, թե՞ սերունդն ա փչացել, բայց ինչ այսօր լսեցի ու տեսա, մի քիչ շատ էր...
Նախ մեր բակի 6 տարեկան աղջիկ երեխան «պատիվ» է տալիս բակի մնացած երեխաներին (15 000 դրամ վերցնելով տանից՝ երեխաներին ստում է ասելով, թե լոտոյով է շահել, ու իր ծնողները տեղյակ են այդ մասին, երեխաների հետ գնում է խանութ ու երեխա, դու երեխա այդ գումարի չափով քաղցրավենիք գնում... Ինչ գլուխներդ ցավացնեմ, երեխաներով հավաքվում, իրենց լեզվով ասած քեֆ են անում, մնացած քաղցրն էլ բաժանում իրար մեջ, բայց դե ի վերջո աղջնակի ծնողը իմանում է, ու իրարանցում է սկսվում... Բայց երեխայի խելքին նայեք, թե բա լոտոյով եմ շահել... էսօր 15 ա վերցնում, վաղը 20 կվերցնի... Ու էլ չեմ ասում սուտը... Ե՛վ ծնողին եմ մեղադրում՝ երեխային անուշադրության մատնելու համար, և՛ վաճառողուհուն...)....
Էս մի աղջնակն էլ 10 տարեկան ա, ու ինքնագլուխության չափը նայեք (մեր բակից չի, դիմացիս հարևանի համադասարանցին է)... Ամբողջ դասարանին ծնունդ ա հրավիրում, այն էլ այն ժամին, որ ծնողները տանը չեն... Լավ է, որ դասվարը իմանում է և բացահայտում սուտը...
Ես ինձ այդ տարիքում որ հիշում եմ, խաղ խաղալուց ու դաս անելուց այն կողմ չեմ կարողանում հիշել... էլ չեմ ասում այդ տեսակի ստախոսության մասին, որ երբեք մտքովս էլ չէր անցնի...
Հիմա ո՞վ է մեղավոր, երեխա՞ն, թե՞ ծնողը...
Փաստորեն ստացվում է, որ ծնողները քիչ են երեխաներին «չի կարելի» ասում՝ դե կարգերը փոխվել են, երեխաները իրենց իրավունքները «լավ» գիտեն ....
Հարգելի ծնողներ, շատ ժամանակ անցկացրեք երեխաների հետ, չէ՞ որ այդ անմեղ արարածները կարող են վաղը չգիտեմ ինչ կամ ով դառնալ...