Այն, ինչ այս կինը պատրաստում է գինիների սովորական խցաններից, շատ պետքական իր է․ դուք նույնպես կարող եք փորձել պատրաստել այն


14:50 , 12 ապրիլ, 2018

Սովորական մագնիսե տախտակները գրությունների համար կարող են այդքան էլ գեղեցիկ տեսք չունենալ և մի փոքր հոգնեցնող թվալ։ Գրություններն ամրացնելու համար նախատեսված սովորական մագնիսների փոխարեն պատրաստեք ձեր սեփականը։

Հետաքրքիր և գեղեցիկ մագնիսները կարելի է պատրաստել սովորական և տարբեր գինիների խցաններից։ Խցանները հարկավոր է կտրել։ Որպեսզի դրանք չպատռվեն, հարկավոր է դրանք եռացնել 10-15 րոպե։

Սուր դանակի օգնությամբ կտրեք յուրաքանչյուր խցան հավասար շրջանակների։ Դրանք կլինեն մեր մագնիսների «կափարիչները»։

Ցանկալի է, որ բոլոր մանրուքները լինեն նույն հաստության։

Սոսնձեք ամեն շրջանակին ոչ այդքան մեծ մագնիս։ Կարելի է լրացնել մագնիսները ոչ այդքան մեծ դեկորներով։ Օգտագործեք խաղալիքներ, զարդարանքներ, ինչ կանցնի ձեր մտքով։

Այժմ մնաց միայն ինչքան հնարավոր է շատ գործեր պլանավորել կամ հաղորդագրություն թողնել ձեր մտերիմներին։