Կեսարյան հատման մասին ամենասարսափելի փատերը, որ ոչ մի կին չի ցանկանում բարձրաձայնել


04:00 , 12 ապրիլ, 2018

Շատ կանայք են երեխայի ծննդին երկար ժամանակ պատրաստվում և հաճախ տատանվում՝ ինքնուրույն ծննդաբերե՞լ, թե՞ դիմել կեսարյան հատման:

Ներկայացնում ենք ձեզ մի քանի ոչ այնքան հաճելի փաստեր, որոնք ապագա մայրիկները պետք է իմանան կեսարյան հատման մասին:

Կեսարյան հատումը բավականին բարդ վիրահատություն է: Նման աշխատանքը յուրաքանչյուր բժիշկ չէ, որ կարող է հաղաթահարել: Բարդություններ կարող են առաջանալ և՛ վիրահատությունից առաջ, և՛ հետո:

Կեսարյան հատումը կարող է հոգեբանական վատ ազդեցություն ունենալ մայրիկի ներաշխարհի վրա: Շատ կանայք սկսում են իրենց անհարմար զգալ այն մտքից, որ ծննդաբերությունը բնական ճանապարհով չի անցել:

Կեսարյան հատումից հետո ապաքինումն ու վերականգնումը բավականին երկար ժամանակ են պահանջում: Վիրահատությունից հետո կինը հիվանդանոցում շատ ավելի երկար է մնում, քան բնական ճանապարհով ծննդաբերության ժամանակ: Երբեմն լիովին ապաքինման համար անհրաժեշտ է լինում երկու շաբաթ, մինչդեռ մյուս կանանց մոտ դա տևում է ընդամենը մի քանի օր:

Կեսարյան հատման հետևանքով որովայնի վրա սպի է մնում: Բացի նրանից, որ այն բավականին երկար ժամանակ ցավում է, շատ կանանց համար այդ սպին զզվելի ու տհաճ է լինում: