Ալիեւը, ըստ exitpoll-ի, ստացավ ընտրողների շուրջ 83 տոկոսի ձայները. ինչ զարգացումներ կլինեն


22:00 , 11 ապրիլ, 2018

Armtimes.com-ը գրում է.

Ապրիլի 11-ին Ադրբեջանում կայացան նախագահական արտահերթ ընտրությունները: Ոչ մի անակնկալ, բնականաբար, չգրանցվեց. Իլհամ Ալիեւը հետագա 7 տարվա (եթե իհարկե ֆորս-մաժորներ չլինեն) ընթացքում կշարունակի ղեկավարել երկիրը: Ալիեւը, ըստ exitpoll-երի տվյալների, ստացավ ընտրողների շուրջ 83 տոկոսի ձայները:

Ընտրությանը մասնակցած քաղաքացիների տոկոսը եւս շատ բարձր էր՝ 86,5 տոկոս:

Ինչ խախտումներ ու անոմալ թվեր են նկատվել սույն ընտրությունների ընթացքում, ինչ կարձանագրեն ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ դիտորդները, Ադրբեջանի նախագահական ընտրություններից եւ Հայաստանում սպասվող քաղաքական պրոցեսներից հետո արդյո՞ք կվերսկսվեն Արցախի հարցով բանակցությունները, թե՞ Ադրբեջանը կգնա սահմանային իրավիճակի սրման եւ ինչ զարգացումներ տեղի կունենան Ադրբեջանում հետագայում: