«911» ծառայությունը հրդեհի ազդանշան է ստացել ԱԺ-ից


19:50 , 11 ապրիլ, 2018

Ապրիլի 11-ին, ժամը 12.04-ին ՀՀ ԱԻՆ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի «911» ծառայությունում հրդեհային ազդարարման ինքնաշխատ համակարգով ազդանշան է ստացվել ՀՀ Ազգային ժողովից:

ԱԻՆ-ից հայտնում են, որ «911» ծառայության օպերատորն անմիջապես կապ է հաաստատել Ազգային ժողովի անվտանգության աշխատակցի հետ, ով տեղեկացրել է, որ Ազգային ժողովում հրդեհ չի բռնկվել և հրշեջ-փրկարարական խմբի անհրաժեշտություն չկա: