Վլադիմիր Պուտինի երդմնակալության արարողությունը տեղի կունենա մայիսի 7-ին


18:10 , 11 ապրիլ, 2018

Armtimes.com-ը գրում է.

ՌԴ ընտրված նախագահ Վլադիմիր Պուտինի երդմնակալության արարողությունը տեղի կունենա մայիսի 7-ին:

Այս մասին այսօր Պետական Դումայում, ներկայացնելով կառավարության անցած վեց տարիների գործունեությունը, հայտարարեց ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը: Նրա խոսքով, մայիսի 7-ին, նախագահի պաշտոնի ստանձնումից հետո կառավարությունը հրաժարական կներկայացնի:

Հիշեցնենք, ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը, որը ապրիլի 9-ին ստանձնեց երկրի ղեկավարի պաշտոնը, ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում հայտարարել էր, որ առաջիկայում ծրագրում է մեկնել Մոսկվա: «Ավանդաբար Հայաստանի ղեկավարներն առաջին պաշտոնական այցը Մոսկվա են կատարում: Առայժմ հստակ ժամկետներ չկան»,- ասել է նախագահը: