ՀՀ ԱԺ-ն 95 կողմ ձայնով վավերացրեց ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը


11:09 , 11 ապրիլ, 2018
Այսօր ՀՀ ԱԺ-ն 95 կողմ ձայնով միաձայն վավերացրեց ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը: Իր տեսակի մեջ այս կարևոր փաստաթուղթը նոր էջ է բացել ՀՀ-ԵՄ հարաբերություններում: Պետք է անել հնարավորը՝ համաձայնագրի արդյունավետ իրագործման ու դրա ընձեռած բոլոր հնարավորությունները ճիշտ կիրառելու համար: Շարունակելու ենք աշխատել բոլոր ուղղություններով՝ ի շահ այն ընդհանուր հանձնառությունների, որոնք ստանձնել ենք Եվրոպական միության հետ այս համաձայնագրի ստորագրումով: Ի գործ: