Կյանքը ոչ մի կերպ չի՞ դասավորվում. ուրեմն՝ դուք խախտում եք տիեզերքի 7 կանոնից առնվազն մեկը


22:15 , 10 ապրիլ, 2018

Ամեն անգամ, երբ ինչ-որ բան մեր կյանքում սխալ է գնում, մենք սովոր ենք դրանում մեղադրել տիեզերական ուժերին: Սակայն մի բան է պետք հասկանալ, որ եթե մի բան այնպես չի գնում, ապա դրանում մենք ենք մեղավոր:

Կա տիեզերքի 7 կանոն, որոնք խախտել չի կարելի: BlogNews-ը ձեզ է ներկայացնում դրանք և հորդորում չխախտել:

Դատարկության կանոն

Եթե դուք նոր կոշիկներ եք ուզում, դեն նետեք հինը: Եթե ուզում եք, որ ձեր կյանքում ինչ-որ նոր բան լինի, փոփոխություն, ապա բաց թողեք անցյալը:

Շրջապտույտի կանոն

Պատրաստ եղեք տալ մի բան, որն ունեք, բայց ձեզ հարկավոր չէ, որպեսզի ստանաք այն, ինչի կարիքն իսկապես ունեք:

Երևակայության կանոն

Պատկերացրեք ձեր հաջողությունը և վերելքը հնարավորինս մանրամասն և հստակ: Մտքերն իրականանալու հատկություն ունեն: 

Ստեղծագործականության կանոն

Մարդն ունակ է ծաղկման հասնելու իր մտածելակերպի, ինտուիցիայի և երևակայության շնորհիվ:

Տալու և ստանալու կանոն

Եթե դուք մի բան տաք, ապա այն ձեզ կվերադառնա տասնապատիկի չափով: Այդ իսկ պատճառով, եթե ձեզ մի բան տրվում է, մի մոռացեք կիսվել դրանով:

Տասանորդի կանոն

Տիեզերքը միշտ վերցնում է իր տասանորդը: Ուղղակի միշտ պատրաստ եղեք, որ ձեր ունեցածի 1/10-ը ձեզնից գնալու է:

Ներելու կանոն

Եթե դուք չունեք ներելու ունակություն, ապա այդպիսով դուք բաց եք թողնում ձեր երջանկությունը: Եթե ձեր հոգին լի է ատելությամբ, այնտեղ սեր լինել չի կարող, ուստի ազատվեք այդ նեգատիվից, որպեսզի լավը մտնի ձեր կյանք: