Քաղաքի ամենաանկարգ վարորդները պետական հիմնարկներում աշխատող վարորդներն են


12:01 , 10 ապրիլ, 2018

Քանի դեռ արագաչափերի թեման արդիական է, ինձ հուզող հարցերից մեկը բարձրաձայնեմ։ Եթե արագաչափերը և տեսանկարահանող սարքերը դրված են երկրի անվտանգ երթևեկության համար, ապա ինչի՞ համար են դրանք բացակայում պետական շենքերի հարակից տարածքներից և խաչմերուկներից։ Արդյոք մենք չե՞նք անհանգստանում մեր հարկերով սնվող պետական աշխատողների անվտանգությամբ, թե՞ իրենց կարելի է հոծ գծերը կտրել, արգելված վայրերում կայանել և այլն։

Փորձը ցույցա տվել, որ քաղաքի ամենաանկարգ վարորդները պետական հիմնարկներում աշխատող, պետական համարանիշներ ունեցող վարորդներն են, հետաքրքրության համար գնացեք ցանկացած պետական շենքի մոտ ու վայելեք մեքենաների կայանման ձևերը։