2018 թ. ապրիլի 9-ին՝ ժամը 14:20-ի սահմաններում, ՊԲ հարավային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, հակառակորդի կողմից արձակված կրակոցից մահացու հրազենային վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող, 1998թ. ծնված Նարեկ Գևորգի Հարությունյանը:
Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն:
Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունները կիսում են կորստյան ծանր վիշտը և իրենց զորակցությունը հայտնում զոհված զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին: