Պատասխան գործողություն՝ «գլխատված» սնիկերս՝ գլխատված թռչունի փոխարեն


21:00 , 9 ապրիլ, 2018

Armtimes.com-ը գրում է.

Այսօր առավոտյան «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության եւ #ԻմՔայլը նախաձեռնության անդամ Արփի Դավոյանի տան դռան առաջ գլխատված թռչուն էրհայտնաբերվել:

Անդրադառնալով վերը նշվածին՝ ԵԼՔ խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը ուղիղ եթերով հայտարարոլ էր, որ ցանկացած գործողություն ստանալու է պատասխանը եւ այսօր պատասխան գործողությամբ  Շարմազանովի դռան առաջ կտրտած սնիկերս կդրվի՝ ի պատասխան գլխատված թռչունի:

Քիչ առաջ ֆեյսբուքյան էջում տեղադրվել է լուսանկար, որում պատասխան գործողությունն է՝ «գլխատված» սնիկերսը՝ Շարամազանովի դռան առաջ: