Եթե ինչ-որ թայֆայի մեջ չես, կերակրամանին մոտ լինելու հավակնություն չունես


03:20 , 6 մայիս, 2013

Ամեն ընտրությունից հետո ավելի եմ համոզվում, որ դրանց վրա պետք է թքած ունենաս, եթե ինչ-որ թայֆայի մեջ չես, կերակրամանին մոտ լինելու հավակնություն չունես: 

Երկրի ապագայի նկատմամբ մտահոգություն ունեցողը վաղուց կմիավորվեր զնմանին ու կջարդեր այդ կերակրամանը սարքողի մռութը... Մնացածը վնգստոց է, կամ էլ վայրահաչություն:

Կջարդեր, որ էդ տաշտակի չգոյությունից գոնե հասկացվեր, որ ստեղծելով են ապրում, ոչ թե վարկով, տրանսֆերով ու հանքերդ ջրի գնով ծախելով... 

Կջարդեր, որ հասկացվեր, որ երկիրը ոչ թե քուչի ու հարկայինի տղերքն են պահում, այլ արժեք ստեղծողը:

Կջարդեր, որ հասկացվեր, որ գիտելիքով ու կազմակերպ աշխատանքով են երկիր պահում ու ոչ թե բաշարքով ու զոռբայությամբ:

Շարունակեք վնգստալ ու վայրահաչել, պարոնայք սուտի քաղաքական գործիչներ:

Փառք Ասռծո, ես էս ամեն ինչը ձեր աչքերին ասելու, մաղձս թափելու հնարավորություն ունեմ: