02:14 , 6 մայիս, 2013
Արդեն մեկ-երկու ժամ է՝ Նորք-Մարաշ համայնքում ՀՀԿ-ի կողմնակից երիտասարդները ավտոմեքենաներով, բարձր ազդանշաններով տոնում են ՀՀԿ-ի հաղթանակը:
Մի խումբ երիտասարդներ էլ ժամը 23:00-ին պարզապես փակել էին Արմենակյան փողոցը եւ շուրջպար բռնել ՀՀԿ-ի շտաբի առջեւ՝ խափանելով այդ հատվածի երթեւեկությունը: ՀՀԿ-ականների խրախճանքն այնքան թեժ էր, որ շուրջպար բռնած երիտասարդները ուշադրություն չէին դարձնում փողոցով երթեւեկող ավտոմեքենաների զգուշացնող ազդանշաններին: Ժամը 24-ն անց կես էլ Նորք-Մարաշում ՀՀԿ-ականները Տարոն Մարգարյանի պատվին հրավառություն էին կազմակերպել:
Այս մասին հայտնում է Aravot.am-ը