Երևանի ավագանու ընտրություններից հետո մայրաքաղաքի մի շարք համայնքներում կազմակերպվել են հրավառություններ, ինչի հետևանքով խախտվել է բնակիչների հանգիստն ու անդորրը: Երեք մարդ տուգանվել է, մյուս իրավախախտներին հայտնաբերելու ուղղությամբ աշխատանքները շարունակվում են:
Զարմանում եմ, գիտեք, այդ իրավախախտների վրա, ոնց որ խամ ըլնեն մեր պետությունից, դնում օրենք են խախտում: Բա չգիտեի՞ք, որ անմիջապես պատասխանատվության եք ենթարկվելու:
Վաղը կպարզվի, որ սվազիլենդցի զբոսաշրջիկներն են օրենք խախտել՝ դիվանագիտական հարաբերությունների հաստատման կապակցությամբ հրավառություն կազմակերպելով: Թե չէ Հայաստանում ո՞վ չգիտեր, որ իրավախախտը պատժվելու է...