Այսօր նորագույն զենքեր գնելը դարձել է ամենալուրջ քաղաքականությունը


11:33 , 9 ապրիլ, 2018
Կատարի արաբական պետությունը, որի տարածքը երեք անգամ փոքր է մեր երկրի տարածքից, իսկ բնակչությունն ընդամենը 2.6 միլիոն է, միայն անցյալ տարի երեսուն միլիարդի նորագույն զենքեր գնելու պայմանագրեր է կնքել տարբեր պետությունների հետ․․․ Իսկ մեր երկիրը նորից վարկ է ստանում Ռուսաստանից, հերթական գնումների համար՝ ընդամենը հարյուր միլիոնի․․․ Ոչ մի երկիր վարկով չի վաճառի նորագույն զինատեսակներ․․․ Այսօր նորագույն զենքեր գնելը դարձել է ամենալուրջ քաղաքականությունը, որով զբաղված են մեր բոլոր անմիջական հարևանները, որոնք միլիարդավոր դոլարների զենքեր են գնում․․․