1989 թ.-ի այս օրը Թբիլիսիի փողոցներում խորհրդային զինվորները ջարդեցին ցուցարարներին


11:13 , 9 ապրիլ, 2018
Խորհրդային 4-րդ մոտոհրաձգային գումարտակի զինվորները Թբիլիսիի փողոցներում` ցուցարարների՝ 1989թ. ապրիլի 9-ի առավոտյան ջարդից հետո:
Այդ օրը պատմության մեջ մտավ «Սակրավորային բահերի գիշեր» անվանմամբ: Տասնյակից ավել ցուցարար սպանվեց այդ օրը Գերագույն խորհրդի շենքի մոտակայքում:

Ապրիլի 9, Թբիլիսի, 1989թ.

Հ.Գ. «Սակրավորային բահերի գիշեր» անվանումն էլ առաջ է եկել այն պատճառով, որ խորհրդային զորքերը ցուցարարների հանդեպ իրականացված գազանությունների ժամանակ բահեր էին նաև օգտագործել: