Մարզահամերգային համալիրը պատրաստվում է ՀՀ 4-րդ նախագահի երդմնակալության արարողությանը. առաջին կադրերը (Photo)


10:58 , 9 ապրիլ, 2018

Այսօր՝ ժամը 12:00-ին, Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում կգումարվի ԱԺ հատուկ նիստ՝ նվիրված ՀՀ չորրորդ նախագահ Արմեն Սարգսյանի պաշտոնի ստանձնման արարողությանը, որին կմասնակցի 1300 մարդ, այդ թվում՝ Հայաստանի Հանրապետությունում հավատարմագրված դիվանագետներ, Սփյուռքի հասարակական ու քաղաքական գործիչներ, բարձրաստիճան հոգեւորականներ, պաշտոնատար անձինք, առաջատար լրատվամիջոցների ղեկավարներ: 

Մարզահամերգային համալիրը պատրաստվում է երդմնակալության արարողությանը։ Առաջին կադրերը`ստորև.