ՀՀԿ-ն կդառնա երկրի համար պետքական կուսակցություն այն օրը, երբ, իր իշխանությամբ, ընտրությունների գիշերը սալյուտ տալով չի խախտի մարդկանց անդորրը


01:01 , 6 մայիս, 2013

Մի յոթ տարի առաջ, երբ հերթական վարորդը ինձ` հետիոտնիս չզիջեց, ինքս իմ մեջ մարգարեություն արեցի` «Այս ազգը շանս կունենա այն օրը, երբ վարորդը, ավտոյի տակ գցելու շանտաժով, զիջում չի պահանջի հետիոտնից»:

Անցան տարիներ, ու վարորդների վարքագիծը էականորեն փոխվեց դեպի դրականը: Սա ասում եմ որպես ստաժավոր հետիոտն:

Այժմ անում եմ երկրորդ մարգարեությունս. «ՀՀԿ-ն կդառնա երկրի համար պետքական կուսակցություն այն օրը, երբ, իր իշխանությամբ, ընտրությունների գիշերը սալյուտ տալով չի խախտի մարդկանց անդորրը»:

Կապրենք, կտեսնենք: