20:00 , 8 ապրիլ, 2018Tert.am-ը գրում է.
Մեծ Բրիտանիայի արտգործնախարարությունը կոչ է արել անհապաղ պարզել սիրիական Դումա քաղաքում հնարավոր քիմիական հարձակման հանգամանքները, որի հետևանքով մահացել է նվազագույնը 70 մարդ: Այս մասին հայտնել է Մեծ Բրիտանիայի արտգործնախարարության ներկայացուցիչը:
«Անհապաղ հետաքննություն է անհրաժեշտ, միջազգային հանրությունը պետք է իր պատասխանը տա: Մենք կոչ ենք անում նախագահ Բաշար Ասադի ռեժիմին և նրա կողմնակիցներին՝ Ռուսաստանին ու Իրանին, դադարեցնել բռնությունը խաղաղ քաղաքացիների հանդեպ», - ասել է նա:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։