Մեծ Բրիտանիան մերժել է Սկրիպալների ազգականուհուն երկիր մուտքի վիզայի տրամադրումը


11:20 , 8 ապրիլ, 2018

Tert.am-ը գրում է.

Ռուսաստանում Մեծ Բրիտանիայի դեսպանատունը պաշտոնապես մերժել է ռուս նախկին հետախույզ Սերգեյ Սկրիպալի ու նրա դստեր՝ Յուլիայի ազգականներից Վիկտորիային երկիր մուտքի վիզայի տրամադրումը, այս մասին հաղորդում է lenta.ru-ն: 

«Ես ստացա ծանուցում այն մասին, որտեղ մերժման պատճառը բացատրվում է նրանով, իբր Յուլիան չի ցանկանում ինձ տեսնել, ինչպես նաև նրանով, որ մինչ այս ես Սերգեյ Սկրիպալի մոտ Մեծ Բրիտանիա չեմ մեկնել, չեմ աշխատում և առնվազն 150 000 ռուբլու բանկային հաշվի տվյալներ չեմ ներկայացրել», - պատմել է Վիկտորիա Սկրիպալը, ով ավելի վաղ հայտնել էր, որ Սերգեյ Սկրիպալի մոր կողմից լիազորագիր է ստացել՝ ներկայացնելու ընտանիքի շահերը Լոնդոնում:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։