Գերմանիայում բեռնատարը մխրճվել է մարդկանց խմբի մեջ. կան զոհեր


19:54 , 7 ապրիլ, 2018

Գերմանիայի Մյունստեր քաղաքում բեռնատար ավտոմեքենան մխրճվել է մարդկանց խմբի մեջ, հայտնել են քաղաքի ոստիկանությունից: Կան զոհեր եւ վիրավորներ:

Rheinische Post-ի հաղորդման համաձայն, զոհվել է 3 մարդ: Իրավապահները ենթադրում են, որ վրաերթը միտումնավոր է եղել: Հաղորդվում է առնվազն 30 վիրավորների մասին:

Նշվում է նաեւ, որ հարձակվողը ինքնասպան է եղել:

Միջադեպը տեղի է ունեցել հին քաղաքի հրապարակում:

Դեպքի վայր են ժամանել ոստիկանական ուղղաթիռները, իրավապահ մարմինները պայթուցիկ սարք են փնտրում: 24