Պարզ բաղադրատոմս համեղ տրյուֆելներ պատրաստելու համար


19:45 , 7 ապրիլ, 2018

Այս բաղադրատոմսը բավականին հին է, սակայն այն ավելի համեղ է, քան խանութներիի նմանատիպ կոնֆետները։ Անպայման պատրաստեք այն ձեր ընտանիքի անդամների համար։ Այն չի պարունակում ոչ մի վնասակար նյութեր, բացի շաքարից։

Այս տրյուֆելային կոնֆետները պատրաստվում են շատ արագ։

Բաղադրիչներ՝ 

Հարկավոր է հալեցնել կարագը։ Ես դա անում եմ ոչ այդքան մեծ կաթսայի մեջ։ Ավելացնում ենք դրան շաքար+կաթ։ Այդ խառնուրդը հարկավոր է եռացնել։ Անջատում ենք կրակը և լցնում ենք մանկական սննդի խառնուրդը։

Խառնում ենք մինչև ստանանք միատարր զանգված։ Ավելացնում ենք կակաո։ Կրկին խառնում ենք։ Եթե խմորը ջրիկ է ստացվել, ապա մի փոքր նորից ավելացրեք մանկական սննդի խառնուրդ։ Դնում ենք սառնարանում 30 րոպե։ Այնուհետև հանում ենք և դրանից ձևավորում կոնֆետները։ Այն հարկավոր է թաթախել կակաոյի մեջ։

Պատրաստի տրյուֆելները հարկավոր է սառացնել սառնարանում։ Վերջ, բարի ախորժակ։