ԲՀԿ-ի օգտին լցոնման փորձի փաստով հարուցվել է քրեական գործ


22:44 , 5 մայիս, 2013

Արաբկիրի 4/23 ընտրատեղամասում լցոնման փորձի փաստով հարուցվել է քրեական գործ, որն այսօր հարուցված արդեն չորրորդ քրգործն է: 

Նշենք, որ այսօր 4/23 ընտրատեղամասում քվեարկող մի կնոջ մոտ կար երկու ծրար` քվեարկված երկու քվեաթերթիկներով: Քվեարկությունը եղել է ԲՀԿ-ի օգտին: Երբ հայտնաբերվել են այդ ծրարները, շփոթահար կինը չի կարողացել բացատրել, թե նրա մոտ որտեղից է լրացուցիչ երկրորդ քվեաթերթիկը: 

Ի վերջո, ոստիկանները նրան տարել են: