Հոռետեսորեն եմ վերաբերվում Վատիկանի հետ հարաբերությունների խորացմանը


02:30 , 7 ապրիլ, 2018

Եսիմ, մի տեսակ հոռետեսորեն եմ վերաբերվում Վատիկանի հետ հարաբերությունների խորացմանը, երբ տնտեսությանդ 80%-ը կախված է ՌԴ-ից, անվտանգության 80%-ը՝ Թուրքիայից, իսկ քաղաքակրթության 80%-ը՝ Իրանից: Իմիջիայլոց, Իրան-Թուրքիա-ՌԴ եռյակն օրերս ամբողջ աշխարհին հայտարարեց, որ էս կողմերում իրենք են «նայողը»: Մեզ Թուրքիայի հետ է պետք հարաբերություն կարգավորել, սրանից հարմար պահ չի լինելու: Էրդողանն ուզում է, որ մենք ընդունենք, որ ցեղասպանության կազմակերպիչները Թուրքիայից դուրս են եղել։ Է, ընդունենք, ի՞նչ կա դրա մեջ: Նենց չի, որ իրականությանը չի համապատասխանում:

Կամ ո՞վ կարա ինձ բացատրի՝ ինչու աշխարհի ամենամեծ գազի պաշարներ ունեցող, հսկայական շուկա ունեցող, գիտատեխնիկական հսկայական պոտենցիալ ունեցող Իրանի հետ հարաբերություններ չենք զարգացնում, իսկ փաստացի թշնամական Իսրայելի հետ զարգացնում ենք:

Ռուսները եկան, նոր ատոմակայանի կառուցման համար հիմնարկ բացեցին, հետո փակեցին ու գնացին: Հետո պարզվեց, որ ԵՄ-ն որոշել է, որ ատոմակայան պիտի չլինի, մենք էլ մի երկու կոպեկ գրանտ ստանալու համար հնազանդորեն համաձայնել ենք... Եսիմ, միգուցե Նարեկացուն արժեր Ստամբուլում մի տեղ տեղադրել: Դրա օգուտները շատ ավելի ակներև կլինեին: