22:30 , 6 ապրիլ, 2018Tert.am-ը գրում է.
ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Սերգեյ Խաչատրյանը, անկախ քննադատության ալիքից, շարունակում է պնդել, որ դեղերը դեղատոմսով վաճառելը ճիշտ որոշում է:
Նա Tert.am-ի հետ զրույցում նշեց, թե ինքը չի հասկանում այն մարդկանց, որոնք դեղերի մասին խոսելիս անում են «հասարակ հակաբորբոքային դեղ» արտահայտությունը:
«Հասարակ հակաբորբոքային դեղ չի լինում, սրա մեջ արդեն իսկ խնդիր կա: Մարդկանց առողջությանը վնաս է օգտագործել հակաբիոտիկներ՝ առանց համապատասխան նշանակման»,- ասաց նա:
Դիտարկմանը, որ մարդիկ դժգոհում են, որ շտապօգնությունը չի գալիս, ոչ աշխատանքային օրերին պոլիկլինիկաները չեն աշխատում, իսկ բժշկի այցելելը թանկ է, փոխնախարարն արձագանքեց.
«Այն բոլոր գործընթացները, որ մարդն անցնում է առողջությունը լավացնելու, հիվանդությունից բուժվելու համար, դրանցից հետո է նոր դեղատոմսի խնդիրը գալիս:
Դեղատոմսը վերջին փուլն է, որը Ձեր ասած խնդիրների հետ կապ չունի»:
Ինչ վերաբերում է հարցին, որ մի շարք համայնքներում բուժհաստատություններ չկան, իսկ ամբուլատորիաները կեսօրից փակվում են, Սերգեյ Խաչատրյանն ասաց, թե 2000-ից ավելի բնակչություն ունեցող համայնքներում բժշկական ամբուլատորիաներ կան, որտեղ մասնագետներն ազատ են և իրավունք ունեն դեղեր նշանակել՝ տալով համապատասխան դեղատոմս:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։