Ռուանդայի ցեղասպանությունը՝ 20-րդ դարավերջի ողբերգությունը


21:00 , 6 ապրիլ, 2018

Երբ ծանոթանում ես նման պատմական փաստերի, դժվար է լինում պատկերացնելը, որ դրանք տեղի են ունեցել միայն վերջերս: Մնում է միայն հուսալ, որ ժամանակակից քաղաքակրթությունը սարսափելի անցյալից եզրահանգումներ կանի ու չի կրկնի իր սխալները:

Այժմ մի փոքր կպատմենք Ռուանդայի ցեղասպանության մասին: Ռուանդան փոքրիկ պետություն է, որը գտնվում է Արևելյան Աֆրիկայում: Եվ չնայած այն բանին, որ Աֆրիկայի մասին տարօրինակ շատ պատմություններ ենք ամեն օր լսում, հետևյալ պատմությունը կտպավորի յուրաքանչյուրին:

Ռուանդայի ցեղասպանությունը, որը պաշտոնապես կոչվում է տուտսի ազգության ցեղասպանություն, կատարվել է 1994 թ. ապրիլի 6-ից հուլիսի 18-ը տեղաբնիկ հութու ազգի կողմից: Որոշ լուսանկարներ կներկայացնենք նյութի վերջին մասում: 

Դժվար է հավատալը, սակայն Ռուանդայի ցեղասպանության զոհերի թիվը, ըստ տարբեր հաշվարկների, տատանվում է 500,000-ից մինչև 1,000,000 մարդու միջև: Եվ հիշեցում. սա տեղի է ունեցել ոչ թե հեռավոր միջնադարում, այլ 20-րդ դարի վերջում: 100 օրվա ընթացքում երկրի բնակչությունը նվազեց 20%-ով:

Ռուանդայի ցեղասպանության պատճառները

Այս ցեղասպանությունը երկու էթնիկ խմբերի՝ հութուի ու տուտսիի միջև երկարամյա հակասությունների արդյունք էր: Հութուի բնակչությունը կազմում էր Ռուանդայի քաղաքացիների մոտ 85%-ը, իսկ տուտսիի բնակչությունը՝ միայն 14%-ը:

Սակայն դրությունն այնպիսին էր, որ հենց տուտսիներն էին առաջնորդող դիրք զբաղեցնում և էլիտայի ղեկավարն էին հանդիսանում:

3 տարվա ընթացքում՝ սկսած 1990 թվականից, այս պետության տարածքում ընթանում էր քաղաքացիական պատերազմ:

1994 թ. այստեղ տեղի ունեցավ ռազմական հեղաշրջում, և իշխանության եկան հութու ազգության ներկայացուցիչները:

Բանակի և Ժողովրդական միլիցիայի ջոկատների օգնությամբ նոր կառավարությունը՝ բաղկացած հութուի անդամներից, սկսեց վերացնել իր նախկին մրցակիցներին՝ տուտսիներին:

Բացի այդ՝ հալածվում էին նաև այն հութիները, որոնք հրաժարվում էին որևէ տուտսիի սպանելուց:

Տուտսիի կողքին կանգնեց Ռուանդայի հայրենասիրական ճակատը, որն իր հերթին նպատակ էր հետապնդում ոչնչացնելու հութուներին:

1994 թ. հուլիսի 18-ին պետությունում հաջողվեց հարաբերական խաղաղություն ու կարգ ստեղծել: Սակայն երկու միլիոն հութուներ ստիպված եղան փախչել երկրից, քանի որ վախենում էին իրենց նկատմամբ ենթադրյալ վրեժից:

Փաստեր Ռուանդայի ցեղասպանության մասին

Պետությունը, որն ամեն միջոց կիրառում էր՝ վերջնականապես ոչնչացնելու տուտսի ազգը, ռադիոյով պրոպագանդա էր իրականացնում նրանց դեմ՝ նպատակ ունենալով տուտսիների հանդեպ ատելություն սերմանել: Երկրում անարխիա ու անկարգություն էր տիրում:

Երբ հութուները հարձակում գործեցին տուտսիների վրա, նրանք սկսեցին գազանաբար բռնաբարել կանանց ու աղջիկներին: Բռնաբարությունից անմիջապես հետո վերջիններիս սեռական օրգանները 50 սմ-անոց, երկար ու բարակ դանակով կտրում էին: Միաժամանակ սեռական բռնության ենթարկվում էին նաև տղամարդիկ, որոնց սեռական օրգանները ևս երբեմն կտրվում էին:

Այս հրեշավոր բռնությունների արդյունքում լույս աշխարհ եկավ շուրջ 20,000 երեխա: Իսկ ՁԻԱՀ-ով վարակված մայրերը չէին ընդունվում հասարակությունում:

Հարկ է հիշատակելը նաև, որ ցեղասպանության ընթացքում շատ կանանց ու տղամարդկանց ուղղակի խեղանդամում էին, դեմքին տարատեսակ սարսափելի վնասներ հասցնում: Շատերի վերջույթներն էին դաժանաբար հատում:

Պայքար մարզադաշտում

Արյունահեղությունների սկսվելուց ավելի քիչ, քան երկու շաբաթ անց «Գատավարո» մարզադաշտում հավաքվեցին շուրջ 15,000 տուտսիներ: Անհավատալի է, սակայն նրանց հավաքել էին, որպեսզի առավել հեշտությամբ սպանեն:

Տվյալ չարագործության կազմակերպիչներն ամբոխի մեջ արցունքաբեր գազ տարածեցին, այնուհետև սկսեցին գնդակահարել նրանց ու նռնակներ նետել: Այդպիսի դեպքի մարդկությունն ականատես էր եղել միայն Երկրորդ աշխարհամարտի ընթացքում, երբ ֆաշիստները գազանաբար ոչնչացնում էին մարդկանց:

Ցեղասպանությանը մասնակից կրոնական գործիչները

Ինչքան էլ որ ցավալի է, Ռուանդայի ցեղասպանությունը չի ընթացել առանց «հոգևոր օգնության»: ՄԱԿ-ի միջազգային տրիբունալում քննվեց կաթոլիկ հոգևորական Աթանասա Սերոմբայի գործը: Նրան մեղադրանք էր առաջադրվել առ այն, որ նա այն դավադրության մասնակիցն էր, որի իրագործման արդյունքում զոհվեցին շուրջ 2,000 տուտսիներ: Նրան ցմահ ազատազրկման ենթարկեցին:

Իրադարձությունների վկաները հավատացնում են, որ հենց այս հոգևորականն է իր եկեղեցի կանչել տուտսի փախստականներին, որտեղ էլ վերջիններիս վրա անհապաղ հարձակում են գործել հութուները: Անօգնական մարդկանց ոչնչացնելուց հետո հոգևոր ծառայողը հրամայել է բուլդոզերի միջոցով ավիրել նաև եկեղեցին:

Աթանասա Սերոմբան առաջին կաթոլիկ հոգևորականն էր, ում մեղադրանք է ներկայացրել Միջազգային տրիբունալը: Նրա երեք գործընկերների վերաբերյալ ևս քննություն է իրականացվում:

Ավելի բարձր աստիճան ունեցող հոգևորականը, որը ևս մեղադրվել է Ռուանդայի ցեղասպանությանը մասնակցելու համար, անգլիկան եպիսկոպոս Սամուել Մուսաբյուման էր, ով բանտարկության մեջ մահացել է 2003 թ.՝ մինչև դատական պրոցեսի սկիզբը:

Ռուանդայի ցեղասպանության որոշ լուսանկարներ