Իմաստուն և սովորական ծնողների 7 տարբերություն. կարևոր բաներ, որոնք մենք անտեսում ենք


21:30 , 6 ապրիլ, 2018

Տեսականորեն, բոլորս էլ գիտենք, թե ինչպես է պետք դաստիարակել երեխաներին։ Սակայն ժամանակի, իմաստության և համբերատարության պակասի պատճառով շատ հաճախ այլ կերպ ենք դաստիարակում մեր զավակներին։ Մենք ընտրել ենք 7 ամենակարևոր բաները, որոնք պետք է իմանա յուրաքանչյուր ծնող։ 

Հիմնական կանոն՝ «Մի կտրեք ձեր երեխաների թևերը»

1. Սովորական ծնողները ժամանակ են անցկացնում երեխայի հետ և մոռանում են իրենց հոբբիների մասին։ Իմաստուն ծնողը չի մոռանում նաև իր հետաքրքրությունները և նույնը սովորեցնում է իր զավակին։

2. Սովորական ծնողները երեխայի փոխարեն տնային աշխատանքներ են կատարում։ Իմաստուն ծնողները վստահ են, որ դրանք երեխայի պարտականություններն են և օգնում են միայն այն դեպքում, երբ երեխան ինքնուրույն ոչ մի կերպ չի կարողանում կատարել հանձնարարությունը։ Սակայն այդ դեպքում էլ նա ցույց է տալիս լուծման ճիշտ ճանապարհը, այլ ոչ թե ամբողջ աշխատանքը կատարում է երեխայի փոխարեն։

3. Շատ ծնողներ ցանկանում են քավել իրենց մեղքերը՝ երեխաների համար նվերներ գնելով։ Խելացի ծնողները դրա փոխարեն փոքրիկ գումարներ են տալիս երեխային՝ առօրյա ծախսերը հոգալու համար։ Երեխան պետք է սովորի ինքուրույն կառավարել գումարը և խնայել խաղալիքներ գնելու համար։ Իսկ ծնողն էլ պետք է կառավարի այդ գործընթացը և խորհուրդներ տա երեխային։

4. Հաճախ ծնողները չեն ցանկանում պարզել երեխայի վատ պահվածքի պատճառները։ Դրա փոխարեն նրանք ցանկանում են հնարավորինս արագ հանգստացնել երեխային։ Իմաստուն ծնողները փորձում են հասկանալ խնդրի էությունը և օգնում են երեխային հնարավորինս շուտ լուծել այն։

5. Սովորական ծնողները ցանկանում են հաջողակ և արժանի զավակ մեծացնել, իսկ իմաստուն ծնողները փորձում են լավ հարաբերություններ կերտել իրենց երեխաների հետ։

6. Սովորական ծնողները փայփայում են իրենց զավակներին և նրանց համար անում են շատ ավելին, քան կարելի է։ Իսկ խելացի ծնողները թույլատրելիի սահմաններում ազատություն են տալիս երեխային և թողնում են, որ վերջինս սխալվի։

7. Շատ ծնողներ երեխային ամեն ինչ թույլատրում են, որ վերջինս հիստերիայի մեջ չընկնի։ Իսկ իմաստունները թույլ չեն տալիս, որ երեխայի քմահաճությունները գլուխ բարձրացնեն։