10:40 , 6 ապրիլ, 2018
«Սերժ Սարգսյանին վարչապետի պաշտոնում առաջադրելու հանդիսավոր արարողությունը տեղի է ունենալու ՀՀԿ խորհրդի նիստում, որն, ըստ ամենայնի, կկայանա նախագահի պաշտոնում Արմեն Սարգսյանի երդմնակալությունից հետո:
Սարգսյանին վարչապետ կառաջադրի կուսակցական գծով նրա տեղակալ, վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանը: Նա նաև համոզիչ հիմնավորումներ կներկայացնի, թե ինչու պետք է հենց Սերժ Սարգսյանը լինի վարչապետ` անվտանգություն, Արցախի հարց, միջազգային դրություն, մեր պատասխանը` Չեմբեռլենին: Մի խոսքով` Կարեն Կարապետյանը պետք է մինչև վերջ ապացուցի, որ արժանի է փոխվարչապետի պաշտոնին»,-գրում է թերթը:
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում: