«Ժողովուրդ». Շենգավիթի դատարանի նախկին դատավոր Իշխան Բարսեղյանի դեմ մի քանի տասնյակ մլն դրամի հայց են ներկայացրել քաղաքացիներ, նաև բանկեր


09:15 , 6 ապրիլ, 2018

«Կաշառք ստանալու համար մեղադրյալի աթոռին հայտնված Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի նախկին դատավոր Իշխան Բարսեղյանի դեմ գումարի պահանջով քաղաքա­ցիական հայցերի շարան է սկսվել: «Ժողովուրդ» օրաթերթը պարզեց, որ Բարսեղյանի դեմ մի քանի տասնյակ մի­լիոն դրամի հայց են ներկայացրել քաղաքացիներ, նաև առևտրային բանկերը: Օրինակ` «Արդշինբանկ ՓԲԸ»-ն, դիմելով Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարան, Բարսեղյանից պահանջում է գանձել 8 միլիոն 218 հազար 991.30 դրամ: Այդ գործը քննել է դատավոր Սերոբ Մանուկյանը և բավարարել հայցը: Մեկնաբանությունների համար «Ժողովուրդ» օրաթերթը դիմեց նախկին դատավորի փաստաբան Վարդուհի էլբակյանին, որն էլ ասաց. «Գիտեմ, որ ֆինանսական խնդիրներ կային, որքանով գիտեմ` վճարվել է, բայց ես քաղաքա­ցիական հայցերով չեմ զբաղվում և ձեռնպահ կմնան այդ հարցերին պատասխանելուց»»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում: