20:02 , 5 մայիս, 2013Radikal.com.tr-ի փոխանցմամբ այսօր ժամը 12:30-ի սահմաններում` Սբ Պատարագի ժամանակ զինված հարձակում է տեղի ունեցել Պոլսի Գում Գափու թաղամասի Սբ Աստվածածին Մայր եկեղեցու վրա: Արձակվել է 7 կրակոց: Բարեբախտաբար տուժողներ չկան:
Սա առաջին նմանօրինակ միջադեպը չէ. 2002 թվականի հունիսին նույն Սբ Աստվածածին և Սբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցիների մոտ 2 պայթյուն էր գրանցվել: Հրանտ Դինքի մահվան 40-րդ օրը Սբ Աստվածածին եկեղեցում անցկացված արարողության ժամանակ Հայոց Պատրիարքի վրա մահափորձ էր իրականացվեց:
