19:20 , 5 ապրիլ, 2018Tert.am-ը գրում է.
Այսօր՝ ապրիլի 5-ին նախատեսվում է Վաշինգտոնում անցած տարի Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ԱՄՆ այցի ընթացքում անկարգությունների առնչությամբ մեղադրանք առաջադրված նրա անվտանգության ծառայության երկու աշխատակիցների դատավճռի հրապարակումը: ԱՄՆ երկու քաղաքացիներ Էյափ Յըլդըրըմի և Սինան Նարինի դատավճիռը հայտարարելու է Կոլումբիայի շրջանի գերագույն դատարանը, հաղորդում է armenianweekly.com-ը:
Նրանք Վաշինգտոնում ցուցարարների վրա հարձակում գործած Էրդողանի թիկնապահների գործով 19 մեղադրյալներից միակ ձերբակալվածներն են:
Մեղադրյալներից երկուսը Կանադայի քաղաքացիներ են, իսկ մյուս 15-ը՝ Թուրքիայի քաղաքացիներ:
ԱՄՆ երկու քաղաքացիները ձերբակալվել են հունիսին՝ մեղադրվելով ատելության հողի հիման վրա հանցագործության համար, որով նրանց կարող է սպառնալ 15 տարվա ազատազրկում:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։