17:00 , 5 ապրիլ, 2018Օրեր առաջ բրիտնացի այս ընտանիքը նշում էր իրենց որդու՝ սուրբզատիկյան հրաշքի երկուամյակը։ Ամեն ինչ սկսվեց այսպես։
2015 թվականին սուրբծննդյան օրը 1-ամյա Դիլանը կտրուկ վատացել էր։ Շտապ հիվանդանոց տեղափոխելուց հետո նրա մոտ LCH հիվանդությունն ախտորոշվեց, որը հիմնականում ազդում է թոքերի աշխատանքի վրա։ Երեխան դժվարությամբ էր շնչում, իսկ նրա վիճակը գնալով ավելի էր վատթարանում։ 2016 թվականին Սուրբ Զատիկից մեկ օր առաջ բժիշկների հորդորով ծնողները համաձայնեցին, որ անջատվեն երեխային սնուցող սարքերը, քանի որ նա կոմայի մեջ էր, և փրկվելու հույս չկար։

Տղային վերջին հրաժեշտ տալու էին եկել նրա հարազատներն ու բարեկամները։ Սակայն երբ Սուրբ Զատիկի օրը բժիշկներն անջատում էին սնուցող սարքերը, հենց նույն պահին Դիլանի սրտի աշխատանքն սկսեց կարգավորվել։ «Միանգամից գոռացի՝ սպասեք, նա դեռ պայքարում է։ Այդ պահին նկատեցինք, որ նա շնչում է, թթվածնի քանակը բավականացնում է․․․»,- պատմել է մայրը՝ Քերի Ասքինը։

Երեխան հրաշքով դուրս եկավ կոմայից և օրեր առաջ ծնողների հետ նշում էր իր 4-ամյակը: Նա դեռևս ապաքինման փուլում է, սակայն շատ աշխույժ է, հիվանդությունն այլևս չի սպառնում նրան։ «Ճիշտ է, այնքան էլ հավատացյալ մարդ չենք, բայց մեր որդու փրկությունն իսկական հրաշք էր»,- նշել են ծնողները։
Ահա լուսանկարներ, թե ինչ տեսք ունի փոքրիկ Դիլանը հիմա․

