Տիգրան Մնացականյանը լքե՞լ է երիտասարդ սիրուհուն և միավորվել նախկին կնոջ հե՞տ


13:00 , 5 ապրիլ, 2018

Սկանդալի կիզակետում հայտնված դերասան Տիգրան Մնացականյանը և նրա երիտասարդ սիրեցյալ Մարիամ Հովհաննիսյանը դեռ փետրվարին պատրաստվում էին ամուսնանալ: Վերջիններս կարծես թե բաժանվել են։ Տիգրանն իր ֆեյսբուքյան էջից հեռացրել է բոլոր լուսանկարները։ Նա կարծես միավորվել է իր նախկին կնոջ հետ, ով երեխաների հետ տեղափոխվել է Մոսկվա:

Տիգրանի նախկին կինը՝ Լիանան, իր ֆեյսբուքյան էջում հաճախ է լուսանկարներ հրապարակում թե՛ Տիգրանի և թե՛ երեխաների հետ: Իսկ մեկնաբանություններում բոլորն ուրախանում են զույգի միավորման համար: