«Հրապարակ». Տևական ժամանակ է` լուրեր են շրջանառվում Շենգավիթ վարչական շրջանի ղեկավար Արմեն Սարգսյանի հրաժարականի մասին


10:50 , 5 ապրիլ, 2018
«Թեև տևական ժամանակ է` մա­մուլում լուրեր են շրջանառվում Շենգավիթ վարչական շրջանի ղեկավար Արմեն Սարգսյանի հրաժարականի մասին, սակայն քաղաքապետարանի մեր աղբյուրը վստահեցրեց, որ ընդհանրապես նման մտադրություն չկա: «Ներսում շատ լավ գիտեն, որ այդ լուրերը տարածում է այդ պաշտոնի հավակնորդը, ավե­լին` այդ մարդն արդեն նախաձեռնել է թիմ հավաքել, նույնիսկ գիտենք, որ լրատվամիջոց են ուզում բացել:

Այսինքն` իբր դարձել է թաղապետ, հիմա էլ քարոզչության հարցերն է լուծում, բայց ես Ձեզ հարյուր տոկո­սով վստահեցնում եմ, որ նման թե­մա չկա այժմ»,- ասաց մեր աղբյուրը»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում: