«ՀՀ-ում սկեսուրները հարսների հետ վարվում են այնպես, ինչպես իրենց հետ են վարվել». եվրոպացի պաշտոնյային զարմացրել են հայ սկեսուրները


00:40 , 5 ապրիլ, 2018

Aravot.am-ը գրում է․

«Հայաստանում մարդկանց հետ շփումների արդյունքում կարող եմ ասել, որ կանայք այստեղ շատ ուժեղ են»,-«Հոդված 3» մամուլի ակումբում այսօր խոսելով ՀՀ-ում կանանց հնարավորությունների մասին, ասաց Համաշխարհային բանկի

Հայաստանի գրասենյակի ղեկավար Սիլվի Բոսութղոն: Նա նշեց, որ կանանց իրավունքների պաշտպանության հարցում կարեւորում է ծնվելու իրավունքը: «Հասկանում եմ, որ սեռով պայմանավորված աբորտների առնչությամբ ՀՀ-ում խնդիրներ կան, բայց չեմ կարծում, որ խնդիրը լուրջ է, օրինակ, Երեւանում՝ ի տարբերություն ՀՀ-ի այլ հատվածների: Կարեւոր է համոզվել, որ տղա երեխաների ծնվելու փաստին նախապատվություն չտրվի»: 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ