Հայաստանը բազմակենտրոն աշխարհի ընձեռած լայն հնարավորությունների օգտագործման ակնառու օրինակ է. Վիգեն Սարգսյան (Video)


22:30 , 4 ապրիլ, 2018

Aysor.am-ը գրում է․

Հայաստանը բազմակենտրոն աշխարհի ընձեռած լայն հնարավորությունների օգտագործման ակնառու օրինակ է, Միջազգային անվտանգության հարցերով մոսկովյան 7-րդ համաժողովին հայտարարել է ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը։

«Անկախության առաջին օրերից ի վեր մենք հաճախ լսել ենք, որ պետք է կատարել աշխարհաքաղաքական ընտրություն «կամ-կամ» սկզբունքով: Այս մասին գրել են մեր տեղական և միջազգային փորձագետները, սրա մասին բազմիցս ասել են մեր խորհրդարանի այս կամ այն խմբակցության ներկայացուցիչները, սա են մեզ պնդել մի շարք երկրների պատվիրակները, ովքեր գլուխ էին կոտրում` փորձելով դիվիդենտներ քաղել ուժային այս կամ այն կենտրոնի նկատմամբ ցուցադրական ատելությամբ», - նշել է նա։

Վիգեն Սարգսյանն ընդգծել է, որ Հայաստանի մոտեցումը մշտապես բխել է այն համոզմունքից, որ երկրի դիրքորոշումը այս կամ այն գործընթացի, առավել ևս՝ այլ պետությունների հետ փոխհարաբերությունների նկատմամբ, պետք է հիմնված լինի փոխադարձ խորը հարգանքի և ընդհանուր, համատեղ պատմությանը և արժեհամակարգին հարիր վերաբերմունքի վրա, որոնց շուրջն էլ կառուցվում է քաղաքականությունը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ