Սոցցանցի, մեդիայի վերջին 5-6 տարիների իմ դիտարկումներից մի հիմնական եզրակացության եմ հանգել


11:41 , 4 ապրիլ, 2018

Եթե մարդը հավատում է կամ ուզում է հավատալ որևէ անհեթեթության, դու չես կարող նրա կարծիքը փոխել: Ինչ ուզում ես, արա, հակառակն ապացուցող աշխարհի փաստերը հավաքի, ցույց տուր, գրի, բացատրի, միևնույն է, ժամանակի ու էներգիայի անիմաստ վատնում է:

Գրեթե նույնը կարող եմ ասել Ֆեյսբուքով շեյր անելու մասին: Մարդիկ տարածում են ոչ թե այն նյութը, որը փաստարկված է, հիմնավորված, տրամաբանված, այլ այն, որն իրենց դուր է գալիս, որից տարածողի սրտին յուղ է կապում:
Երևի թե այս պատճառով է, որ ֆեյսբուքյան բանավեճերի (և ոչ միայն ֆեյսբուքի) հիմնականում չեմ մասնակցում: