Ձյան տեղումները շարունակվում են, արդեն մերկասառույցով ճանապարհներ կան


23:50 , 3 ապրիլ, 2018

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ապրիլի 3-ին ժամը 22:50-ի դրությամբ ՀՀ տարածքում բոլոր ավտոճանապարհներն անցանելի են:

Արագածոտնի մարզի Թալինի տարածաշրջանի ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց:  

Դիլիջանի ոլորաններում, Արագածոտնի մարզի Արագածի տարածաշրջանում, Լոռու եւ Շիրակի մարզերում տեղում է ձյուն, Աշոցքում և Ամասիայում նաև բուք է:

Վրաստանի ՆԳՆ ԱԻ գործակալությունից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի Հանրապետության գլխավոր վարչությունից ստացված տեղեկատվության համաձայն, Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար: